«Կալաշնիկով» կոնցեռնն օրինագիծ է մշակել, որով առաջարկում է մեղմել Ռուսաստանում զենք ունենալու կանոնները, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ուղղումների տեքստը:
Մասնավորապես, «Կալաշնիկովն» առաջարկում է մեկ մարդու տնօրինած զենքի թույլատրված քանակությունը մեծացնել 5-ից մինչեւ 10 միավոր: Առաջարկվում է նաեւ կրճատել հարթափող զենքի տնօրինման ժամկետը ակոսավոր որսորդական հրացան գնելու համար եւ մեծ տարողության խանութներն օգտագործել ուսումնական եւ մարզական հրաձգության համար:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ օրինագիծը Պետդումա կներկայացվի առաջիկայում: «Կալաշնիկով» կոնցեռն այս ուղղումները պատահաբար չի մշակել. 2017-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ մարտական հրազենի շուկայում նրա բաժինը մոտ 80 տոկոս է: Քաղաքացիական զենքի ներքին շուկայում հարթափող երկարափող զենքի մասով կոնցեռնի բաժինը 2 տոկոս է գնահատվում, ակոսավոր երկարափողի՝ 34 տոկոս: Ուղղումներն ընդունելու դեպքում այս ցուցանիշները պետք է մեծանան:





























