Ֆրանսիայի խորհրդարանի միջուկային օբյեկտների անվտանգության վերահսկման հատուկ հանձնաժողովը նախազգուշացրել է ֆրանսիական ատոմակայաններում վթարների հնարավորության մասին, հաղորդում է Parisien թերթը` հղում անելով հանձնաժողովի հաշվետվությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրատարակությունը հաղորդում է, որ 5 ամսվա հետաքննության արդյունքներով խորհրդարանական փորձագետները եզրակացրել են, որ երկրի ատոմային կայանները «բավարար չափով» պաշտպանված չեն տարերային աղետներից եւ «մարդկային գործոններից», այդ թվում ահաբեկչական հարձակումներից:

Խորհրդարանականները նաեւ ուշադրություն են  հրավիրել ատոմակայանների սպասարկման մեջ ներգրավված մեծ թվով ենթակապալառուներին:

«Սպասարկմանը երրորդ կողմին ներգրավելով (ԱԷԿ-ի օպերատորը), EDF-ն աստիճանաբար կորցրել է իր գիտելիքները: Այն այլեւս չի կարող ռեակտորների հետ ինքնուրույն մի շարք բարդ գործողություններ իրականացնել», - ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղարը, Սոմմա  շրջանից պատգամավոր Բարբարա Պոմպիլին, որի խոսքը ներկայացված է հաղորդագրության մեջ: