Մոսկվայում Մեծ Բրիտանիայի BBC-ի ֆուտբոլային տեսաբանին տաքսիում քնեցրել եւ թալանել են, վնասը կազմել է մոտ 1 հազար ֆունտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ուրբաթ երեկոյան իրավապահ մարմիններին է  դիմել 1974 թվականին ծնված Բրիտանիայի քաղաքացի, որը Մոսկվա է ժամանել որպես BBC հեռուստաընկերության տեսաբան` Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար, անձնական իրերի եւ փողի կորստի մասին հայտարարությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով տուժողը բացատրել է, որ հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը նա «Բոլշոյ տեատր»-ից տաքսի է նստել, որտեղ նրան սուրճ են առաջարկել:

«Բրիտանիայի քաղաքացին խմել է սուրճը, կորցրել գիտակցությունը եւ ուշքի եկել մետրոյի «Դինամո» կայարանի մոտ առանց բջջային հեռախոսի եւ բանկային քարտերի»,- պատմել է աղբյուրը:

Ավելի ուշ նա հաղորդել է, որ քարտից ավելի քան 500 ֆունտ գումար է հանվել:

Ընդհանուր վնասը կազմել է մոտ  հազար ֆունտ, հանցագործը հետախուզվում է:

Մոսկվայի ոստիկանությունը Բրիտանիայի քաղաքացուց մոսկովյան տաքսում անձնական իրերի գողության վերաբերյալ քրեական գործ է հարուցել: