Կահիրեում կենդանաբանական այգիներից մեկի սեփականատերերը այցելուներին գրավելու համար որոշել են տնային ավանակներին ներկելով «զեբրի» վերածել, փոխանցում է Gazeta–ն։
Նշվում է, որ այդ խորամանկ քայլը նկատել է 9-րդ դասարանում սովորող աշակերտներից Մուհամեդ Սարհան Եգիպտոսից։ Էքսկուրսիայի եւ Միջազգային պարկ այցելելիս նա նկատել է, որ մի «զեբրի» աչքից սեւ ներկ է հոսում։ Տղան լուսանկարել է այն եւ տեղադրել սոցցանցերում։
Նշվում է, որ կենդանաբանական այգու տնօրենը շարունակում է պնդել, որ ազատավանդակների «զեբրերը» իսկական են։





























