Իսրայելական հրետանին չորեքշաբթի հարվածել է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ շարժման յոթ դիրքերին` ի պատասխան նույն օրը սահմանին զինվորների գնդակոծմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` տարածված հաղորդագրության մեջ վկայակոչելով բանակի մամուլի ծառայությանը:
«Ի պատասխան Գազայի հարավային մասում իսրայելցի զինծառայողների գնդակոծմանը Իսրայելի ՊՆ-ի հրետանին հարվածել է ՀԱՄԱՍ շարժման յոթ դիրքերին», - նշվում է փաստաթղթում:





























