Ռուսական Forbes ամսագրում փոխվել է գլխավոր խմբագրի պարտականությունները կատարողը, այն դարձել է Անդրեյ Զոլոտովն, որը մինչ այդ գլխավորում էր ForbesLife-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Forbes-ի թողարկող խմբագիր Եկատերինա Երեմենկոն, գրում է Meduza-ն:

Նիկոլայ Մազուրինը, որը գլխավոր խմբագրի պարտականությունները կատարողն էր, կվերադառնա ղեկավար խմբագրի պաշտոնին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչեւ 2018-ի հունիսը:

Մինչ այդ ամսագրի աշխատակիցներին զրկել են կայքում հոդվածները խմբագրելու հնարավորությունից: The Bell-ը գրում է, որ խմբագիրներից ոչ մեկը չի կարողանում մտնել կոնտենտի կառավարման համակարգ, քանի որ նրանց էջերը արգելափակված են:

Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին Forbes-ի խմբագրությունը Մոսկվայի դատախազություն էր դիմել ամսագրի օգոստոսյան համարից հոդվածի անհետացման փաստով, որը նվիրված էր «Սումմա» խմբի սեփականատերեր Զիյավուդին եղբայրների եւ Մագոմեդ Մագոմեդովների բիզնեսին:

 Այժմ Մագոմեդովների մասին «Ընտանեկան գործեր» հոդվածը  հասանելի է Forbes-ի առցանց տարբերակում: