Ֆրանսիական Բեզանսոնի Femto-ST ինստիտուտի ինժեներներն աշխարհի ամենափոքր տունն են ստեղծել՝ ընդամենը 15 միկրոմետր բարձրությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Popular Mechanics ամսագիրը:
Տունը տեղադրել են օպտիկական հյուսվածքի վրա, որի հաստությունը մարդու մազից էլ պակաս է:
Տունը կառուցելու համար ինժեներները uRobotex եզակի համակարգ են օգտագործել: Այն աշխատում է միկրոսկոպիկ ռոբոտների փոխգործակցության հիման վրա, որոնք կարող են չափազանց փոքր կառուցվածքներ ստեղծել: Ռոբոտների աշխատանքը կառավարել են մի քանի համակարգիչների օգնությամբ, իսկ տունը հավաքվել են վակուումային խցում. ընթացքին ինժեներները հետեւել են խոշորացույցով:
Ապագայում ինժեներները ցանկանում են այս գործընթացը լիարժեք ավտոմատացված դարձնել եւ մինչեւ հարյուր նանոմետրանոց իրեր ստեղծել:
Գիտնականների խոսքով՝ այս տեխնոլոգիան լայն կիրառություն կարող է ունենալ. օրինակ՝ միկրոկառուցվածքները կարող են թափանցել արյունատար անոթներ՝ վիրուսների կամ բակտերիաների օպտիկական հայտնաբերման համար:



























