Սովետական եւ ռուսական երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կոմայի մեջ է հայտնվել, հայտնում է Gazeta.ru-ն։ Ըստ եղած տեղեկության՝ լույս հուլիսի 28-ի գիշերը երգչի վիճակը կտրուկ վատթարացել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխման սարք։
Նշվում է, որ երգչի մոտ առողջական խնդիրներն առաջացել էին 2001 թվականից։ Հուլիսի 27-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոբզոնը տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ եւ արդեն մի քանի օր է գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։





























