Tesla ընկերության դիզայն ստուդիան Lost Surfboards-ի հետ ներկայացրել է սյորֆինգի համար տախտակների սահմանափակ խմբաքանակ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 200 տախտակ թողարկել, որոնք կլինեն անփայլ եւ փայլուն ծածկույթներով: Տախտակի գինը կազմում է 1500 դոլար, հաղորդում է Motor-ը:

Յուրաքանչյուր տախտակը անհատական է պատրաստվում: Դրա արտադրությունը եւ առաքումը տեւում է 2-10 շաբաթ: Tesla-ի սյորֆինգի տախտակի հիմքում ընկած է EPS Core եւ ածխապլաստիկի եւ ջերմակայուն մագնիումից եւ ալյումինասիլիկատային ապակիների շերտերով հիբրիդային կոնստրուկցիան: