Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը մտահոգություն է հայտնել նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության առիթով:

Reuters-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ավելի շատ ջանք գործադրի՝ միջամտությունը կանխելու համար:

«Վարչակազմը բավականաչափ չի գործում: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավելի լավ գործել եւ ավելի պաշտպանված լինել ռուսաստանցիներից 2018 թվականին, բայց դա իրական ջանքեր է պահանջում ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից»,- լրագրողներին ասել է Շումերը: