Ամերիկյան Կոլորադոյի բնակչին 1.000 դոլարով տուգանել են՝ վերջին ութ տարվա ընթացքում երրորդ անգամ «կանխամտածված» արջերի կերակրելու համար, հաղորդում է AP-ն:
Հաղորդվում է, որ տղամարդն իր տան հետնաբակում արջերի համար ուտելիք է թողել, իսկ հարեւանները նկատել են: Նրանք լուսանկարել են տղամարդուն եւ նկարները պաշտոնյաներին ուղարկել:
Տղամարդուն արջերին կերակրելիս «բռնացրել են» նաեւ 2010 եւ 2012 թվականներին. Կոլորադոյում դա արգելված է: Առաջին անգամ նման արարքի համար նախատեսվում է 100, երկրորդ անգամ՝ 500, երրորդ անգամ՝ 1.000 դոլարի չափով տուգանք:



























