Վիեննայի ոստիկանական շներին հատուկ կոշիկներ են տրամադրել՝ շոգից պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է ավստրիական APA գործակալությունը:
Բացի այդ՝ այդ կոշիկները հարմար են նաեւ որոնողական գործողությունների համար, որտեղ ապակու կտորներից վնասվելու վտանգ կա:
Կինոլոգները նշում են, որ նախ հարկավոր է շներին վարժեցնել նոր զգացողություններին:



























