Ֆրանսիացի օրենսդիրները քվեարկել են երեխաների բռնաբարության հասկացության եւ սեռական ոտնձգությունների արգելքի ընդլայնման օգտին, հաղորդում է AP-ն:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է սեռական եւ գենդերային բռնության մասին օրինագիծը:
Օրենքը 15 տարին չլրացած երեխայի եւ մեծահասակի միջեւ հարաբերությունները «խոցելիության չարաշահման» հետեւանքով դասակարգում է որպես բռնաբարություն, եթե տուժողը չի կարողանում համաձայնություն տալ:
Այն նաեւ փողոցներում եւ հասարակական տրանսպորտում ոտնձգությունների համար 90-750 եվրո չափով տուգանքներ եւ կիբեռհետապնդման համար պատժի միջոցներ է նախատեսում:



























