Դելմարից (Նյու Յորք) ծեր ամուսինները, որոնք 2 տարի եւ 2 օր տարբերությամբ են ծնվել, համարյա նույն օրն են մահացել, հաղորդում է USA.one-ը:
Էվելին Բենեթը եւ Հիլբերտ Օրզել Դրեյքը ամուսնացել են 1939 թվականի հոկտեմբերի 13-ին եւ անբաժան էին մինչեւ մահ:
98-ամյա կինը մահացել է հուլիսի 20-ին, տանը: 2 օր անց մահացել է նրա 100-ամյա ամուսինը: Օգոստոսին նրա պետք է նշեին իրենց 99-րդ եւ 101-րդ ծննդյան օրերը: Էվելինն իրենց տանը մանկապարտեզ էր հիմնել, իսկ ամուսինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանն ուներ իր բիզնեսը կապված օդորակման եւ ջեռուցման համակարգերի հետ:
Զույգը 2 որդի, մեկ դուստր, 5 թոռ եւ 2 ծոռ ունի:



























