Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Անգլիայի հարավում գտնվող Սթոունհենջ նախապատմական հուշարձանի շինարարները ծագումով Բրիտանիա կղզու արեւմտյան մասից էին, մասնավորապես՝ Ուելսից, հայտնում է The Independent-ը:

Գիտնականները հետազոտել են քարե դարում Սթոունհենջի մոտ հուշարձանի շինարարությունից անմիջապես հետո թաղված 25 մարդու մնացորդները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 25 հնագույն մարդկանցից 10-ը Մեծ Բրիտանիայի արեւմտյան մասից  էին: Միեւնույն ժամանակ, նրանցից հինգը Ուելսի հարավարեւմտյան շրջաններից էին: Հենց այդ շրջանից են բերվել այն  քարերը, որոնք օգտագործվել են Սթոունհենջի ամենահին հատվածի համար: