Կալիֆորնիայի Բեվերլի Հիլզում ռեկորդային 1 մլրդ դոլար արժեքով հողատարածք է վաճառքի  հանվել: Այն 63,5 հեկտար մակերեսով բլուր է:

Քաղաքի հյուսիսային մասի այս տարածքը` 90210 փոստային ինդեքսով (աշխարհի ամենահայտնի փոստային ինդեքսը «Beverly Hills 90210» սերիալի շնորհիվ) այս շրջանի ամենաբարձր կետն է:

Վաճառքի հանված հողատարածքն այնքան մեծ է, որ այնտեղ կարելի է Դիսնեյլենդ կառուցել եւ դեռ 23 հա ազատ կմնա, գրում է Travel and Leisure-ն:

Բլուրից հիանալաի տեսարան է բացվում դեպի Լոս Անջելեսի կենտրոն եւ Սանտա Կատալինա կղզի: