Չինական մեծ պատի աշտարակներից մեկը վերածվել է հյուրանոցի՝ կահավորվելով որպես երկու հոգու համար նախատեսված ռոմանտիկ համար։ Այնտեղ գիշերելու համար առաջարկը հայտնվել է ամրագրման Airbnb ծառայությունում։
Համարում կա ննջարան, լողասենյակ, կահույքի նվազագույն հավաքածու։ Հյուրերին կառաջարկեն նաեւ նախաճաշ եւ առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես սովորական հյուրատներում։ Սակայն այստեղ չկա ինտերնետ, հեռուստացույց, օդորակիչ, նույնիսկ տանիք, բայց կա աստղազարդ երկնքի հրաշալի պատկեր, փոխանցում է Daily Mail-ը։
Գները դեռեւս հայտնի չէն, սակայն համարը կտրամադրվի սեպտեմբերին։ Սակայն արդեն հայտնի է, որ չի կարելի ծխել, աղմկել եւ փորձել ներթափանցել Չինական պատի այլ հատվածներ։



























