Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը եւ ապստամբների առաջնորդ եւ նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշար Թենին հրադադարի եւ լիազորությունների բաժանման մասին վերջնական համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

«Որպես Հարավային Սուդանի նախագահ՝ ես բոլորին հայտարարում եմ, որ այսօր ստորագրված համաձայնագիրը պետք է վերջ դնի պատերազմին եւ հակամարտություններին մեր երկրում»,- ասել է նախագահը:

Ըստ Կիիրի՝ իր կառավարության եւ ապստամբ խմբավորումների միջեւ այս համաձայնագիրը հաջողությամբ կպսակվի, քանի որ, ի տարբերություն բոլոր նախորդների, այն դրսից չի պարտադրվել: Նա նաեւ երկխոսության կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝  տարածաշրջանում անվտանգության վիճակը քննարկելու համար, նշում է Reuters-ը: