Երեւանի Ազատության հրապարակում օգոստոսի 4-ին կայացավ Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ (WORKOUT FEST) առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը, որին մասնակցում էին մարզիկներ և վորքաութի թիմեր Երևանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից:
«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորը «Family Network» (F net) ընկերությունն էր, որը որպես սոցիալապես պատասխանատու բիզնես մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Առողջ ապրելակերպի մասսայականացման, երիտասարդների և ընտանիքի անդամների համատեղ ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումները, հասարակության ընդհանուր զարգացմանն ուղղված նախագծերը մշտապես գտնվում են «Family Network» ընկերության ուշադրության կենտրոնում:
Ողջունելով «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնի մասնակիցներին՝ «Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանն ասաց. «Այնքան հպարտ և ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ և ակտիվ երիտասարդներ և ընտանիքներ: «Family Network»-ը միշտ այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք նպաստում են ֆիզիկապես և մտավոր առողջ, ուժեղ և խելացի ընտանիքի և սերնդի ձևավորմանն ու զարգացմանը: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու և կարևոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված «google generation»-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ ինը տարի առաջ հիմնեցինք «Family Network»-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով իսկական մեծ, չաղ, հավեսով հայկական ընտանիք»:
«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի շրջանակում «Family Network» ընկերությունն իր բաժանորդների համար անցկացրեց խաղարկություն, որի ժամանակ մասնակիցները շահեցին թեմատիկ՝ սպորտային նվերներ. հեծանիվ, անվակոշիկ (ролики), ինքնագլոր (самокат), սքեյթբորդ, ինչպես նաև բրենդավորված այլ նվերներ:
Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարար «Family Network» ընկերությունը տոնեց նաև իր հիմնադրման 9-րդ, իսկ «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ 6-րդ տարեդարձը: Այդ առիթով միջոցառման ընթացքում մասնակիցների համար պատրաստվել էին բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ, և, իհարկե, շատ համեղ ծննդյան տորթ:

































