Երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Խուդյակով-Սաֆարյան խաչմերուկում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին Երևանի Մարշալ Խուդյակովի փողոց-Նվեր Սաֆարյանի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում երթևեկության երկու ուղղություններով գլխավոր ճանապարհ կհանդիսանա Մարշալ Խուդյակովի փողոցը՝ նախկին Մարշալ Խուդյակով-Նվեր Սաֆարյան ուղղության փոխարեն:






























