Ըստ տրանսպորտի հարմարավետության վարկանիշը գլխավորել է Նիսը, որի բնակիչները խցանումների մեջ կանգնում են տարեկան ընդամենը 22 ժամ, աշխատավայր տանող ու հակառակ ճանապարհին կորցնում են մոտ 40 րոպե եւ ամսական ուղեվարձի համար վճարում են իրենց աշխատավարձի 1,25 տոկոսը, հայտնում է Euro-pluse-ը: 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էկվադորի Կուենկա քաղաքը, եռյակը եզրափակել է Իսպանիայի Բիլբաո քաղաքը: Ֆրանսիայի Թուլուզ եւ Իտալիայի Կատանիա քաղաքները գրավել են՝ համապատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ տեղերը:

Վարկանիշի մեջ են մտել ընդհանուր 74 քաղաքներ: Մոսկվան 47-րդ տեղում է, Սանկտ Պտերբուրգը՝ 59-րդ:

Վարկանիշը կազմողները հաշվի են առել հասարակական տրանսպորտով ուղեւորության միջին ժամանակը, կանգառում սպասելու ժամանակը, ճանապարհի հեռավորությունը, մեկ ուղեւորության ընթացքում տրանսպորտը փոխելու քանակությունը, ինչպես նաեւ խցանումներում սպասելու ժամանակը եւ միջին աշխատավարձը հաշվի առնելով՝ ուղեվարձի թանկությունը: