Մեքսիկայում պեղումների ընթացքում հնագետները ոսկորներ են հայտնաբերել, այդ թվում նաեւ՝ ձգված գանգ, որոնք պատկանում են հին մայաներին եւ նրանց նախնուն, որ ապրել է յոթ հազար տարի առաջ: Սա հայտնի գտածոներից ամենահինն է, որ կապ ունի բնիկ ամերիկյան քաղաքակրթության հետ, որ այն ժամանակ միայն առաջանում էր, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Sky News-ը:
Հետազոտողները երեք կմախք են գտել Մեքսիկայի հարավային Տաբասկո նահանգում գտնվող քարանձավում: Երկու կմախքները մոտ չորս հազար տարեկան են, իսկ երրորդը յոթ հազար տարվա հնություն ունի, երբ որսորդ-հավաքողներից անցում էր կատարվում նստակյաց կենսակերպին: Գիտնականների կարծիքով՝ քարանձավը բազում սերունդների ընթացքում օգտագործվել է ոչ թե բնակության, այլ սուրբ ծեսերի եւ թաղումների համար:
Համարվում է, որ ձգված գանգը հնագույն ժողովուրդների մոտ գեղեցկության եւ բարձր կարգավիճակի նշան էր:



























