Չինաստանի Լյուչժոու քաղաքի Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում տղամարդը սպանել է 6  եւ վիրավորել 12 մարդու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sinaсо-ն:

Միջադեպը տեղի է ունեցել կոնֆլիկտի պատճառով: Հուան Մոու անունով կասկածյալը սպանել է իր ընկերուհուն եւ նրա երեք հարազատներին, ինչից հետո փորձել է փախչել հանցագործության վայրից:

Երբ Մոուի ավտոմեքենան կամրջի վրա բախվել է պատնեշին, նա զայրույթից եւս երկու մարդու է սպանել եւ վիրավորել 12-ին: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է տեղում: Ձերբակալելից տղամարդը դիմադրություն ցույց չէր տալիս՝ ոստիկաններին անընդհատ ասելով, որ «ամեն ինչ կպատմի նրանց»: