1959 թվականից ի վեր առաջին արտասահմանյան ընկերությունները կկարողանա ղեկավարել երկաթուղիները Կուբայում, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Granma թերթը:

Համապատասխան որոշումները ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերին: Այժմ երկաթուղու կառավարումը կարող է իրականացվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի կողմից՝ անկախ նրանից՝ ունի նա կուբայական քաղաքացիություն, թե ոչ:

Կուբայի երկաթուղուների երկարությունը 11 հազար կիլոմետր է: Կուբան Լատինական Ամերիկայի առաջին երկիրն է, որը սկսել է զարգացնել իր սեփական երկաթուղային ցանցը դեռ 1837 թվականին՝ շաքարի արտադրության խթանման համար: Մինչեւ 1898 թվականը դրանք հիմնականում ղեկավարում էին իսպանական ընկերությունները, իսկ մինչեւ 1959 թվականը՝ ամերիկյան ընկերությունները: