Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բաց դաս կվարի Երեւանի հանրակրթական դպրոցներից մեկում:

Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 1-ը շաբաթ է: