ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ Շուշանիկ Ներսիսյանին նշանակելով պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Շուշանիկ Ներսիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։