ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար:
Այս առնչւթյամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում «Շանթ-2018» ռազմական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստական փուլի մեկնարկին հանդես եկա դասախոսությամբ ՀՀ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար:
Դասախոսությանս հիմնական թեման էր «ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները, եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները»:





























