Աֆղանստանի անվտանգության ուժերի 350 աշխատակիցների խումբը Ֆարյաբ նահանգի կենտրոն՝ Մեյմենե քաղաք ուղեւորվելիս դարանի մեջ է հայտնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Տեղի իշխանությունները հաստատել են, որ բախումը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող ռազմական բազայի վրա «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետեւանքով զոհվել էր առնվազն 17 զինծառայող։
Միջադեպը տեղի էր ունեցել Ֆարյաբ նահանգում: Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետեւանքով զինյալներին հաջողվել է գրավել Chenayeeha բազան, եւս 12 զինծառայող վիրավորվել էր: Ֆարյաբ նահանգի խորհրդի ղեկավարը հայտարարել էր, որ տասնյակ զինվորների ճակատագիրն անհայտ է մնում։





























