Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում կառնավալի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 373-ի, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախօրեին երեկոյան մի մարդու դանակահարել էին, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Սակայն 36 դեպքում բռնագրավվել է զենք, ձերբակալվել է 373 մարդ․․․30 ոստիկան է վիրավորվել»,-ասված է Սքոթլանդ Յարդի հայտարարությունում։

Այս տարի կարգուկանոնի պահպանման համար ներգրավվել են ռեկորդային թվով ոստիկաններ՝ երկուշաբթի 7 հազար աշխատակից, ավելի քան 6 հազարն էլ կիրակի օրը աշխատել է  Նոթինգ Հիլ շրջանի փողոցներում։

Նոթինգ Հիլ կառնավալը անցկացվում է ամեն տարի օգոստոսի վերջին 1966 թվականից ի վեր։ Դրա գլխավոր մասնակիցըները Կարիբյան տարածաշրջանից եկածներն են, որոնք բնակություն են հաստատել Լոնդոնի արեւմուտքում 1950-ականներց հետո։