Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կհայտնի իր դիրքորոշումը կենսաթոշակային փոփոխությունների վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մոտ ապագայում՝ գուցե վաղը, ես մանրամասն կներկայացնեմ իմ վերաբերմունքը եւ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ ելույթը կլինի հեռուստատեսային ուղերձի ձեւաչափով:

Հուլիսի 19-ին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների մասին կառավարության օրինագիծը: Այն ենթադրում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչեւ 65 տարեկան՝ տղամարդկանց համար, եւ մինչեւ 63 տարեկան՝ կանանց համար: