ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։
Ըստ այդմ, թիվ 554-Ա հրամանի համաձայն Արթուր Նորիկի Մելիքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ։
Թիվ 552-Ա հրամանով՝ Յուրա Սերյոժայի Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն,սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմտեի ֆեյսբուքյան էջից:





























