Մինչեւ մեկ մետր բարձրությամբ ցունամիի վտանգ է հայտարարված Ֆիջիի ու Վանուատուի արշիպելագների երկու կղզիների ափերին Խաղաղ օվկիանոսում ուժեղ երկարաշարժից հետո, հայտնել են Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

7,0 մագնիտուդով երկրաշարժ է  տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ։

Երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի UTC ժամանակով ժամը 3,51-ին։ Ցնցումների էպիկենտրոնը տեղակայված է եղել Հանթեր կղզուց 212 կիլոմետր արեւմուտք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Կենտրոնում հայտնել են, որ ալիքների բարձրությունը հնարավոր է 0.3-ից մինչեւ 1 մետրի հասնի։