27 հանքավայրից 10-ին տրվել են զգուշացումներ հանքավայրերի շահագործման մասին օրենքի պահանջների խախտման համար։ Այս մասին օգոստոսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Միաժամանակ, 146 ոչ մետաղական հանքավայրի նույնպես տրվել են զգուշացումներ։
«ՀՀ տնտեսության զարգացման առումով շատ կարեւոր է հանքարդյունաբերության ոլորտը։ Մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք այդ ոլորտում ներդրումների նկատմամբ, բայց եւ չպետք է մոռանանք բնապահպանական ռիսկերի մասին»,–նշել է նախարարը։
Նա նաեւ նշել է, որ գործունեության 100 օրերի ընթացքում շատ աշխատանք է արվել այն բանի համար, որ պարզեն, որքան թափանցիկ են աշխատում լեռնահանքային ընկերությունները, որքանով են պահպանում պետության առաջ ստանձնած պարտավորությունները, սակայն դրանք բավարար չեն, շատ խախտումներ են գրանցվել։
«Հանքարդյունաբերության ոլորտը պետք է բերվի իրավական դաշտ։ հայտնի է, թե ինչ կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,–հավելեց նախարարը։




























