ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը կհուղարկավորվի Վոստրյակովսկյան գերեզմանատանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Այս մասին հայտնել է Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։
«Իոսիֆ Կոբզոնը կհուղարկավորվի սեպտեմբերի 2-ին, Վոստրյակովսկյան գերեզմանատանը՝ մոր աճյունի կողքին»,–ասել է Նեմերյուկը։
Վոստրյակովսկյան գերեզմանատունը տեղակայված է Մոսկվայի հարավ–արեւմուտքում՝ Տրոպարեւո Նիկուլինո շրջանի տարածքում։





























