Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1973 թ.) եւ «Opel Astra G» (վարորդը՝ Ս., ծնված 1988 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները եւ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Վ. (ծնված 1945 թ.) եւ Ա. (ծնված 2000 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:





























