Թուրքիայում  անշարժ գույքի առքուվաճառքի, վարձակալության կամ այլ գործարքները նոր օրենքով կլինեն միայն թուրքական լիրայով։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ին ուժի մեջ է մտել նոր օրենք, ըստ որի, այսուհետ անշարք գույքի հետ կապված գործարքները պաշտոնապես գրանցվելու են միայն թուրքական լիրայով։

Օրենքը նաեւ նախատեսում է, որ 30 օրվա ընթացքում բոլոր տարադրամային պայմանագրերը պետք է վերաձեւակերպվեն թուրքական լիրայով։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան աննախադեպ անկում է ապրում։ Իսկ երկու թուրք նախարարների դեմ ամերիկյան պատժամիջոցներ սահմանելու լուրից հետո լիրան բոլոր ժամանակների ռեկորդն է սահմանել։