Նավթի համաշխարհային գները սկսել են աճել: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,2 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 66,56 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 76,70 դոլարի:




























