Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին ընդունեց նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը:
Մասնավորապես, ընդունվեցին հետեւյալ օրենքները.
- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,
- «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
- «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին:



























