Մեքսիկա հասած «Ուիլլա» փոթորիկը, որը թուլացել է մինչեւ արեւադարձային փոթորկի մակարդակ, հարուցել է մեծ թվով ջրհեղեղներ, փոխանցում է Excelsior պորտալը:

Տարերային աղետն ընդգրկել է Սինալոա եւ Նայարիտ նահանգները, որտեղ հորդ անձրեւների հետեւանքով գետերը ափերից դուրս են եկել: Ռոսարիո համայնքում Բալուարտե գետի դուրս հորդելու պատճառով մի քանի բնակավայրեր ջրածածկ են եղել:

Տուժել է Մասատլան-Տեպիկ ճանապարհը, մայրուղու մի քանի հատվածներում ջուրը երթեւեկությունը փակել է: Էսկուինապա համայնքում ուժգին քամին տապալել է էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետեւանքով բնակչությունը զրկվել է լույսից: