Քալիֆորնիայում կործանվել է վինտաժային Լուֆտվաֆֆե գունազարդմամբ ինքնաթիռ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ABC-ին:
Հեռուստաալիքը նշում է, որ ինքնաթիռը պատկանում էր ոչ կոմերցիոն Condor Squadron կազմակերպությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ոճով մի քանի ունի ինքնաթիռ ունի: Այս ինքնաթիռները կարելի է տեսնել զորահանդեսների, տոնակատարությունների եւ իմիտացված օդային մարտերի ժամանակ:
Արտակարգ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Կործանման նախնական վարկածը շարժիչի անսարքությունն է:
Ֆաշիստական նշանով ինքնաթիռի պատահարը ԱՄՆ-ում գրավել է սոցցանցերի օգտատերերի ուշադրությունը: Օգտատերերը կատակել են, որ օդանավը կարող էր տարածաժամանակային թունելով անցյալից ժամանել:




























