Ամերկացի զինվորականները C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռից «Համվի» զրահապատ մեքենայի իջեցման ժամանակ վրիպել են: Այս մասին հաղորդում է Military.com պորտալը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ծանր տեխնիկայի դեսանտային նոր հարթակի փորձարկման ժամանակ:
Զրահապատ մեքենան նախատեսված վայրից մոտ 1,5 կմ հեռավորության վրա է վայրէջք կատարել: Դեպքի հանգամանքները պարզվում են, գրում է RT-ն:




























