Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում դատապարտյալների ու կալանավորների մի քանի տասնյակ հարազատներ, որոնք պահանջում են հանդիպում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: հետ:

Նրանց խոսքով, համաներման նոր նախագիծն այնքան մեծամասշտաբ չէ, որքան նախարարն էր հավաստիացրել, այն չի տարածվում իրենց հարազատների վրա, որոնք, ըստ նրանց,  ոչ մեծ հանցանք են դատապարտված:

NEWS.am-ի հետ զրույցում առեւանգում կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված անձանցից մեկի հարազատները նշեցին, որ նախագիծը չի տարածվում մինչեւ 4 տարի դատապարտվածների վրա, մինչդեռ իրենց հարազատի կատարած հանցանքը ծանր հանցագործություն չէ: