Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր նշանակումներ է կատարել:
Մասնավորապես, Միքայել Թումասյանը նշանակվել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
Մեկ այլ որոշմամբ, Արամ Դանիելյանը նշանակվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։
Որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 27-ից:




























