Աֆղանստանի Քանդահար նահանգի հարավային հատվածում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ, որոնք մեկ շաբաթով հետաձգվել էին էլիտար թիկնապահի վրա հարձակման պատճառով, որի հետեւանքով սպանվել էին երկրի կառավարության 2 ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկանության ղեկավարը, փոխանցում է Associated Press-ը:
Անկախ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Ազիզ Իբրահիմին գործակալությանը հայտնել է, որ ավելի քան 1000 ընտրական տեղամասերում քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով առավոտյան 7-ին: Ընտրողները պետք է 111 թեկնածուներից 11 խորհրդարանականի ընտրեն:
Քանդահարի նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ ուրբաթից լիակատար անվտանգություն ապահովելու համար նահանգի բոլոր հիմնական ճանապարհները փակվել են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Ճանապարհները կբացվեն միայն քվեարկության ավարտից հետո՝ 16:00-ին:
Հաղորդվում է, որ Աֆղանստանում անցկացված ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի կեսից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Աֆղանստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում շուրջ 200 հարձակման հետեւանքով զոհվել է մոտ 50 մարդ:




























