Մահացու թայֆունն ամայացրել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափը, սակայն այս շրջանի բնակիչները մտադիր են դիմակայել եւ կենտրոնանալ իրենց հայրենի վայրերի վերականգնման վրա, հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ կառավարությունը Հյուսիսային Մարիանա կղզի մատակարարումներ է կատարել, երբ հինգշաբթի ափին է հասել 5-րդ կարգի «Յուտու» սուպերթայֆունը:

Նշվում է, որ տարերքը խլել է մի կնոջ կյանք, որը փորձում էր լքված շենքում ապաստան գտնել:

Գործակալությունը հայտնում է, որ խաղաղօվկիանոսյան ափի բնակիչները հրեշավոր փոթորիկներին ծանոթ էին լուրերով: Սակայն նրանց խոսքով՝ «Յուտու» թայֆունը վատթարագույն բնական աղետն է, որ իրենց վիճակվել էր վերապրել: