Հաթերաս հրվանդանի ազգային ծովափի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի լողափերում հայտնված տարօրինակ պայուսակները բնական ծագում ունեն, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին:
Ալիքների միջոցով ափ նետված ուղղանկյունաձեւ արտասովոր սեւ օբյեկտներն անհանգստացրել են տեղացիներին, որոնք դրանք համարել են պլաստիկ աղբով ծովի աղտոտման վկայություն:
«Ոչ, դա պլաստիկ չէ: Դրանք կատվաձկների ձվեր են», —Facebook-ում հայտնել են Հաթերաս հրվանդանի ազգային ծովափի իշխանությունները:
Պարզվել է, որ ծովափերին գտել են շեղանկյունաձեւ կատվաձկների ձվի դատարկ կապսուլաներ: Դրանցից ամեն մեկում մեկ մեծ ձու է եղել, իսկ բռնակները հատակին ամրանալու համար են ծառայել:
«Ջրում դրանք սովորաբար ամրացված են ջրիմուռնեին կամ այլ անշարժ օբյեկտներին, —նշվում է Facebook-ի հրապարակման մեջ,- երբ կատվաձուկը ձվից դուրս է գալիս, այդ կապսուլաները հիմնականում ափ են նետվում»:



























