Ըստ ընտրությունների արդյունքների՝ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը հաղթանակի ճանապարհին է, հայտնում է Associated Press-ը:
RTE հեռարձակող ընկերության էքզիթփոլի կանխատեսումներով՝ 77-ամյա Մայքլ Հիգինսը ընտրություննեերի արդյունքներով ստացել է ձայների 58 տոկոսը, որին մասնակցել են վեց թեկնածուներ:
Irish Times պարբերականի կարծիքով էլ՝ նա կարող էր ստանալ ընտրողների ձայների 56 տոկոսից ավելին:
Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան այսօր:




























