ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը եւ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան մեկնաբանել են Փիթսբուրգի սինագոգի հրաձգությունը, հաղորդում է RT-ն:

«Սիրտս կոտրվում է Փիթսբուրգի լուրերի պատճառով: Դաժանությունը պետք է դադարեցվի», —Twitter-ում գրել է առաջին տիկինը:

«Ամերիկան ավելի ուժեղ է, քան խելագար մոլեռանդի եւ հակասեմականի գործողությունները: Բոլոր լավ ամերիկացիներն աջակցում են հրեա ժողովրդին ահաբեկչական հարձակումներին դիմակայելու համար եւ սարսափ, նողկանք եւ վրդովմունք են արտահայտում Փիթսբուրգի ողբերգութան կապակցությամբ», — հայտարարել է Իվանկա Թրամփը: