Մառախլապատ «Գանգ եւ Ոսկորներ»-ի նոր պատկերները օգնել են գիտնականներին այլ կերպ նայել փոշու, գազի ամպերին եւ երիտասարդ աստղերի կուտակումներին՝ տեղեկացնում է Science Alert-ը։

Նկարը նրանց ծովահենների դրոշ է հիշեցրել՝ աչքերի վառվող խոռոչներով քմծիծաղ տվող գանգ։ Հետաքրքիր է, որ նկարն արվել է Հելլոուինի նախօրեին։

Առավել սարսափելի նկար աստղադիտարանն արել է 2005թ․։ Աստղերի շուրջ տիեզերական փոշու կուտակումների պատճառով մառախուղի «աչքերն» ասես վառվում են դժոխային կրակով։