ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ կապված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի մտադրության հետ՝ տեղեկացնում է RT-ն։

Այդ մասին Պրահա կատարած իր այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։

«ԱՄՆ-ը եվրոպական դաշնակիցների հետ քննարկում է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու իր մտադրությունը»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեթիսը ԳԴՀ-ի իր գործընկեր Ուրսուլա Ֆոն Դեր Լյայենի հետ քննարկել է նշված պայմանագրի հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը։